Գլխավոր Ավելին

Գագիկ Հարությունյանը վերապատրաստվել է Cleveland Clinic բժշկական կենտրոնում

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ընդհանուր վիրաբույժ Գագիկ Հարությունյանը վերջերս վերապատրաստում է անցել աշխարհի առաջատար բժշկական հաստատություններից մեկում՝ ԱՄՆ Օհայո նահանգի Cleveland Clinic բժշկական կենտրոնում։

Ծրագրի շրջանակում բժիշկը ծանոթացել է ընդհանուր և աբդոմինալ վիրաբուժության ոլորտում կիրառվող ժամանակակից մոտեցումներին և նորագույն տեխնոլոգիաներին, այդ թվում՝ ռոբոտային վիրաբուժության հնարավորություններին։

Միաժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գործնական հմտությունների զարգացմանը՝ նորագույն ռոբոտային և լապարոսկոպիկ սիմուլյատորների կիրառմամբ։

Վերապատրաստումը հնարավորություն է տվել ձեռք բերել նոր գիտելիքներ, ուսումնասիրել միջազգային առաջատար փորձը և կատարելագործել մասնագիտական հմտությունները։ 

Ձեռք բերված փորձը կկիրառվի կլինիկական պրակտիկայում՝ նպաստելով բուժօգնության որակի շարունակական բարելավմանը։ 

×
facebook sharing button facebook